Հրեաները քննադատել են Ցուկերբերգի ամուսնությունը կորեացի կնոջ հետ
Հրեաների հակամիաձուլման խմբի առաջնորդ Բենզի Գոպսթեյնը նամակ է ուղարկել Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որտեղ իր դժգոհությունն է հայտնել կնոջ հարցում Ցուկերբերգի կատարած ընտրության առնչությամբ, գրում է «Ալ Արաբիա»-ն:
Նամակում մասնավորապես նշված է.«Ես` իմ և ողջ հրեա ժողովրդի անունից, դժգոհություն եմ հայտնում քո կատարած ընտրության` մասնավորապես, ազգությամբ կորեացի կնոջ հետ ամուսնանալու առնչությամբ:
Դու հրեա ես և պարտավոր ես միշտ ամուր կառչած մնալ քո արմատներից,սակայն ամուսնանալով այլազգի կնոջ հետ, դու կտրվում ես դրանցից: Վստահ եմ, որ նամակը ստանալուց հետո դու որևէ ուշադրոըթյուն չես դարձնի դրան, սակայն ես գնում եմ այս քայլին մյուս հրեա կանաց և տղամարդկանց այլազգիների հետ ընտանիք կազմելու գաղափարից ետ պահելու համար:
Այլազգիների հետ միաձուլումը հրեաներին սապառնացող ամենամեծ վտանգն է, քանի որ այն սպառնում է մեր գոյությանը:
Սակայն ամենինչ դեռ կորցված չէ:Դու կարող ես բաժանեվել կնոջիցդ և քեզ համար նոր, ամենակարևորը` ծագումով հրեա կին գտնել և ամուսնանալ»:









