Շոտլանդական ավիաբազան վաճառվել է 1.5 դոլարով
Շոտլանդիայի` Կինտայր թերակղզում գտնվող ավիաբազայի տարածքը վաճառվել է ընդամենը 1 ֆունտ ստերլինգով (մոտ 1.5 դոլար), հայտնում է Kursor.co.il-ը: Նախկինում ավիաբազան պատկանում էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանն ու «սառը» պատերազմի տարիներին եղել է կարևոր ռազմավարական օբյեկտ:
Ավիաբազայի նոր սեփականատերը բրիտանական մասնավոր մի ընկերություն է, որը նպատակ ունի զարգացնել տարածաշրջանի տնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և ներդրողների ներգրավել, հայտնում է BBC-ն:
Ավիաբազայի տարածքում է տեղակայված Քեմբըլթաուն օդանավակայանը, ինչպես նաև օդի տուրբինների արտադրության գործարան: Մինչ 1997 թ. ավիաբազան օգտագործվել է բացառապես ռազմական նպատակներով: Այստեղ են տեղակայվել Թագավորական Ռազմաօդային ուժերի էսկադրիլիաներն ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների օդուժ:
Սակայն, բազան, քաղաքացիական ավիացիայի ենթակայությանն անցնելուց հետո, սկսել է ամայանալ:
Հաղորդվում է, որ Բրիտանիայի ՊՆ-ն, ինչպես նախկինում, պատասխանատվություն կկրի տարածքում հայտնաբերված վտանգավոր և ռադիոակտիվ նյութերի վերամշակման համար:









