Չավեսն ընտրություններում կհաղթի «նոկաուտով»
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերին կայանալիք ընտրություններում «նոկաուտով» հաղթել իր մրցակիցներին: Այս հայտարարությունը նա արել է միանալով երկրի պետական հեռուստաընկերության ուղիղ եթերին:
Նա կոչ է արել իր կողմնակիցներին չհանգստանալ և «անդադար աշխատել» հաղթանակի համար:
«Մենք մարտնչում ենք բուժուազիայի կայսրության ու դրա օտարերկրյա դաշնակիցների դեմ, որոնք շատ հզոր են: Չարժե թերագնահատել թշնամուն»,- ասել է նախագահը:
Նախագահական ընտրություններում նրա հիմնական ընդդիմադիր հակառակորդի անունն արդեն հայտնի է` դա Միրանդա մարզի ղեկավար Էնրիկե Կապրիլեսն է:









