Չինացի չինովնիկին մահապատիժ է սպառնում 10 անչափահասի բռնաբարության համար
Չինաստանի կոմունիստական կուսակցության բարձրաստիճան մի պաշտոնյա (անունը չի հաղորդվում) ոստիկանությունում` հարցաքննության ժամանակ, խոստովանել է, որ Հենան նահանգում բռնաբարել է 10 անչափահաս աղջիկների, հայտնում է vz.ru-ն:
Չինաստանում այս հանցագործության համար առավելագույն պատիժ է նախատեսված` մահապատիժ:
Կոմկուսի` Յանչեն քաղաքի մասնաճյուղի փոխնախագահի սկանդալային գործի մանրամասները չեն բացահայտվում, սակայն ոստիկանությունից վստահեցրել են, որ հանցագործին սպասվում է «արագ ու լրջագույն պատիժ»:
Սա անչափահասների բռնաբարության մեջ մեղադրվող չինացի չինովնիկների միակ դեպքը չէ: 2009թ.-ին դատարանի առջև էր կանգնել կոմկուսի միանգամից 7 անդամ: Նյութերի համաձայն` նրանք եղել են ստվերային հասարակաց տան մշտական այցելուներ, որտեղ սեռական շահագործման են ենթարկվել տարրական ու միջին դասարանների աշակերտուհիները:









