Իրանի նորընտիր խորհրդարանը գումարում է առաջին նիստը

13:36 • 27.05.12

Այսօր մեկնարկել Իրանի նորընտիր խորհրդարանի աշխատանքը, հայտնում է Mehr գործակալությունը:

 

9-րդ գումարման Մեջլիսի առաջին նստաշրջանի բացմանը մասնակցել են նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, բարձրաստիճան զինվորականներ, վերահսկիչ մարմինների ղեկավարներն ու օտարերկրյա դեսպանները:
 

Խորհրդարանի 290 անդամներն ընտրվել են երկու փուլով` մարտի և մայիսի սկզբին անցկացված ընտրությունների արդյունքում: