Իրաքում ռումբի պայթյունի հետևանքով զինծառայողներ են զոհվել

11:00 • 27.05.12

Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում գրոհայիններն այսօր պայթեցրել են զինվորական մի մեքենա: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, գործի է դրվել ճանփեզրին տեղադրված ռումբը: Զոհվել է 3 զինվոր, 4-ը` ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

Իրաքում բռնությունների մակարդակը վերջին 2 տարիներին նվազել է, սակայն պայթյուններ երկրի տարբեր քաղաքներում որոտում են գրեթե ամեն օր: «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման և դրան հետ կապ ունեցող խմբավորումների գրոհայինների թիրախը, հիմնականում, ոստիկաններն ու զինծառայողներն են: