Միասեռականների ակցիա Մոսկվայում. ձերբակալվել է երկրի «գլխավոր երկնագույնը»
Մոսկվայի կենտրոնում այսօր սեռական փոքրամասնությունները փորձել են չարտոնված հավաք անցկացնել, որի ժամանակ ձերբակալվել է մոտ 40 մարդ, այդ թվում` գեյ-շարժման առաջնորդ Նիկոլայ Ալեքսեևը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ոչ ավանդական կողմնորոշում ունեցող ցուցարարները նախ փորձել են ակցիան անցկացնել Մոսկվայի քաղաքային դումայի առջև` Պետրովկա փողոցում, սակայն նրանց խոչընդոտել են փողոցում հավաքված ուղղափառ ակտիվիստները, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է տեղի է ունեցել, որի ժամանակ ձերբակալվել է 10-ից ավելի մարդ:
Այնուհետ փորձ է արվել ակցիան անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ, սակայն այստեղ էլ նրանք ձերբակալվել են` չարտոնված հավաք անցկացնելու պատճառով: «Գլխավոր երկնագույնին» իրավապահները ստիպված են եղել դուրս տանել ձեռքերի վրա:
Ներքին գործերի նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մասնակիցները ձերբակալվել են տարբեր իրավախախտումների համար: Ձերբակալվածների թվում կա 2 լրագրող:









