Հոսնի Մուբարաքի օգնականը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` կոռուպցիայի մեղադրանքով

19:15 • 27.05.12

Կահիրեի քրեական դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մտերիմ օգնական Զաքարիա Ազմիին, հայտնում է BBC-ն: Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքը չարաշահելու և պետական միջոցները յուրացնելու մեջ: Բացի ազատազրկումից, Ազմին պետք է վճարի նաև 6.2 մլն տուգանք: Նա կալանքի տակ էր առնվել ապրիլի սկզբին:

 

Իսկ անձամբ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատական գործը սկսվել է 2011թ.-ի օգոստոսի 3-ից: Իսկ մինչ այդ` ձմռանն անցկացված ազգային հուզումների արդյունքում, նա պաշտոնաթող էր արվել: Մուբարաքը մեղադրվում է ոչ միայն կոռուպցիայի ու ցուցարարների սպանության մեջ, այլև իր պաշտոնական դիրքը չարաշահելու և պետական միջոցների յուրացման մեջ: 


Նախկին նախագահի վճիռը կհրապարակվի հունիսի 2-ին: