Մուսալեռում ավտոմեքենա է այրվել
Այսօր առավոտյան ժամը 06.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ա. Խաչատրյանին պատկանող «Մերսեդես 180» մակնիշի 03 ՏՕ 952 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկն ու հետևի նստատեղերը:









