ՆԱՏՕ-ի ավիահարվածից Աֆղանստանում 7-հոգանոց ընտանիք է զոհվել

15:42 • 27.05.12

Աֆղանստանի արևելքում ՆԱՏՕ-ի անօդաչու սարքի ավիահարվածի հետևանքով 7-հոգանոց ընտանիք է զոհվել` մայրն ու իր 6 երեխաները, հայտնում է Reuters գործակալությունը: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել Պատիա նահանգում: Նահանգային իշխանության ներկայացուցիչ Ռոխուլա Սամոնը հայտարարել է, որ հարվածը համաձայնեցված չի եղել աֆղանական անվտանգության ծառայության հետ:


Ավելի վաղ երկրի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերը կարող են «վերջակետ» դնել վերջերս ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրին: