Պայթյուն Երևանում. վնասվել են մի քանի մեքենաներ (լուսանկարներ)

16:04 • 27.05.12

Այսօր, մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.30–ի սահմաններում ավտոշուկայի հարևանությամբ գտնվող Նոր Արեշի 45 փողոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է «Տոյոտա Կոռոլա» մակնիշի 15 ՍՕ 699 համարանիշի ավտոմեքենան։

 

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մի քանի այլ մեքենաներ, այդ թվում և մեկ «Ֆոլկսվագեն գոլֆ»։

 

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպեևատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։

 

Տեղում են նաև քրեագետն ու փորձագետը։ Ըստ հավաքվածների՝ ավտոմեքենայի տիրոջ անունը Արթուր է, ով բնակվում է Ավանի «ծաղկի» փողոցում և ունի շինանյութի խանութ։ Թե ինչի հետևանքով է առաջացել պայթյունը, այս պահին պարզվում է։

 

Սակայն պարզվել է, որ պայթյունը գազի բալոնից չի եղել։
Փաստի առթիվ Ոստիկանության էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։


  Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի