Վթարի պատճառով զբոսաշրջիկները «առկախված» են եղել երկնքի և երկրի միջև
Չինաստանի Գուանցի նահանգում մի խումբ զբոսաշրջիկներ 6 ժամ մնացել են 30 մետր բարձրության վրա՝ անսարք ճոպանուղու պատճառով: Այս մասին հայտնում է «Вести» լրատվական կայքը:
Վթարի պահին 1.5 կմ երկարությամբ ճոպանուղում եղել է 80 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Սկզբից օպերատորը փորձել է ինքնուրույն շտկել անսարքությունը, սակայն 40 րոպե անց տեսնելով, որ չի կարողանում, կանչել է փրկարարներին: Ժամանել են արտակարգ իրավիճակների մոտ 200 աշխատակիցներ: 5 ժամ հետո փրկարարարներին հաջողվել է փրկել բոլորին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:









