ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայում իշխանափոխության հասնել` Ռուսաստանի միջոցով. մամուլ
Ամերիկյան իշխանությունները մտադիր են «եմենյան տարբերակը» կիրառել Սիրիայում իշխանափոխության հասնելու համար` միայն թե Ռուսաստանի օգնությամբ, գրում է The New York Times-ը:
Հիշեցնենք, որ Եմենի նախկին նախագահը հրաժարական էր տվել հակակառավարական ցույցերի ճնշման ներքո ու իշխանության ղեկը փոխանցել իր տեղակալին: Իսկ իշխանափոխությունը կատարվել էր Պարսից ծոցի արաբական պետությունների Համագործակցության խորհրդի միջնորդությամբ:
Թերթը` վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի ներկայացուցիչներին, հայտնում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ Քեմփ-Դևիդում անցկացված «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում այս հարցը քննարկվել է:
«Հենց այդ տարբերակը կհամառի Օբաման Մեքսիկայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը»,- գրում է թերթը` հավելելով, որ ամերիկյան կողմը պատրաստ է վստահեցնել Մոսկվային, որ կպահպանի սերտ կապերը Դամասկոսի հետ նաև Բաշար Ասադի հեռանալուց հետո:
«Մեր շահերից է բխում տարածաշրջանում կայունության պահպանումը, այլ ոչ` ռուսական ազդեցությունից ազատվելը»,- անանունության սկզբունքի հիման վրա ասել է ամերիկացի չինովնիկը:









