Դիլիջանի ավտոճանապարհին վթարի ենթարկված մոտոցիկլետիստը ասել է թե գործազուրկ է, բայց... (լուսանկարներ, տեսանյութ)

18:45 • 27.05.12

Այսօր՝ մայիսի 27–ին, ժամը 13–ի սահմաններում Դիլիջան–Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում մոտոցիկլավորը վթարի է ենթարկվել և տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն։

 

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Դիլիջանի ոստիկանության պետ Գառնիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, վթարի վայրից անհայտացել էր «Հոնդա Սիբեր 1000» մակնիշի  մոտոցիկլետը։


Գյուղացիները դեպքի վայրում պատմում էին, որ վթարից հետո, երբ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, վիրավորի ընկերները, ովքեր մի քանի մոտոցիկլետներով են եղել, վթարված մոտոցիկլետը տարել են իրենց հետ։ Սակայն Դիլիջանի ոստիկաներն ու Ճանապարհային Ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի աշխատակիցները վթարված մոտոցիկլետը հայտնաբերեցին վթարի վայրում գտնվող ավտոնակներից մեկում։


Այս պահին Ոստիկանությունը փորձում է ճշտել հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։ Վթարի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վիրավորը Երևանի Շինարարների 26 շենքի բնակիչ 36–ամյա Արամ Սարգսյանն է։ Վերջինս հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ չի աշխատում։ Սակայն կան տեղեկություններ, որ նա պետական պաշտոնյա է, ինչը պարզելու դեպքում կհայտնենք։

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի