Լոռու մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել նույն ընտանիքի 5 անդամներ

17:15 • 27.05.12

Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30–ի սահմաններում Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի 25–րդ կմ–ի հատվածում միմյանց են բախվել 46-ամյա Արայիկ Բելիկյանի վարած «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 0030 ժամանակավոր համարանիշի ավտոմեքենան և 73-ամյա Ռազմիկ Հովակիմյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 27 ՏՏ 027 համարանիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով նույն ընտանիքի անդամներ Ռ. Հովակիմյանն ու նրա ուղևորներ 65–ամյա Նվարդ Հովակիմյանը, 41–ամյա Աննա Հովակիմյանը, 17–ամյա Վանաձորի թիվ 2 դպրոցի 12-րդ դասարանի սովորող Նունե Հովակիմյանը, նույն դպրոցի 9-րդ դասարանի սովորող Սարգիս Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։

 

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։