Յուտայում ավիավթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

10:26 • 27.05.12

Միացյալ Նահանգների Յուտա նահանգում թեթև ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր` 4 անձինք, հայտնում է Associated Press-ը:


Cessna 172 ինքնաթիռը կործանվել է նահանգի հարավում գտնվող քաղաքային օդանավակայանում: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:


Անհայտ է` արդյոք ինքնաթիռն ընկել է թռիչքից րոպեներ անց, թե այն կործանվել է վայրէջքի ժամանակ: Հաղորդվում է, որ եղանակային պայմանները բարենպաստ են եղել և չէին կարող վթարի պատճառ լինել:


Միջադեպի հանգամանքները պարզվում են: