Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթ-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

18:24 • 28.05.12

Քուվեյթի Ազգային ժողովում մայիսի 28-ին կայացել է դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշեդի հետ:

 

ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում արծարծվել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր:


Դեսպան Չարչօղլյանը ողջունել է Քուվեյթի Ազգային ժողովում միջխորհրդարանական բարեկամության խմբի շուտափույթ ձևավորումը` նշելով, որ այն զգալի ներդրում կունենա միջխորհրդարանական կապերի զարգացման և խորացման գործում:

 

Իր հերթին պարոն ալ-Ռաշեդն ընդգծել է այս բնագավառում նոր էջ բացելու քուվեյթյան կողմի պատրաստակամությունը և ցանկություն հայտնել այցելել Հայաստան` համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները տեղում քննարկելու համար: