Արգենտինայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ըստ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության հաղորդած տվյալների` Արգենտինայի հյուսիսում 6.4 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Reuters –ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:07-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Սանտյագո դել Էստերո քաղաքից 116 կմ հեռավորության վրա:
Ըստ նախնական տվյալների` երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:









