Արմեն Աշոտյանը Սարդարապատ այցելել է որդու հետ

12:50 • 28.05.12

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար մայիսի 28-ը կրկնակի տոն է. առաջինը, օրվա խորհուրդն է՝ 94 տարի առաջ հայ ժողովրդի կրած հաղթանակը Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում, իսկ երկրորդ հիշարժան առիթն այն է, որ այսօր առաջին անգամ նա Սարդարապատի հուշահամալիր է այցելում որդու հետ:


«Ես որդուս խոսք էի տվել, որ եթե մեկ ամսվա մեջ իրեն լավ պահի, դասերը սովորի, կարատեի դասերին պարտաճանաչ հաճախի, նրան կբերեմ Սարդարապատի հուշահամալիր, և այդպես էլ եղավ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:


Հարցին, թե ֆեյսբուքյան ամենաակտիվ օգտատերերից Արմեն Աշոտյանի որդին, հոր օրինակով, շուտով կսկսի՞ գրառումներ անել ցանցում, Արմեն Աշոտյանն արձագանքեց ծիծաղով և տվեց բացասական պատասխան: Այնպես որ, կրտսեր Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում առայժմ ներկայացված կլինի միայն հայրիկի ֆեյսբուքյան «պրոֆիլում» տեղադրված լուսանկարների տեսքով:


Քաղաքական բնույթի հարցերի Արմեն Աշոտյանը չպատասխանեց և միայն մաղթեց, որպեսզի հայեր համախմբված լինեն և կարողանան արժևորել ունեցածը։