Ավտոպատահար Հնդկաստանում. 26 զոհ
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով 26 մարդ զոհվել է, ևս 27-ը վնասվածք են ստացել, տեղեկացնում է «Սի Էն Էն»-ը:
Պատահարը գրանցվել է Մումբայ-Պունա մայրուղու վրա, երբ փոքր բեռնատարը բախվել է ճամփեզրին կայանված ավտոբուսին:
Զոհվածները հիմնականում եղել են Մումբայում հարսանեկան արարողության մասնակցած հյուրեր: Բժիշկների հավաստմամբ` հիվանդանոց տեղափոխվածներից շատերի վիճակը ծանր է գնահատվում:
Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:









