Ռեստորանի հայ տերը դարձել է քիլերի զոհ, իսկ նրա բարեկամը սպանել է քիլերին
Երեկ երեկոյան 2 մարդ է սպանվել Սանկտ Պետերբուրգի «Կամելոտ» ռեստորանում, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Իրավապահ մարմինների տվյալներով ժամը 18:00-ի մոտ հաստատություն է մտել մի տղամարդ և կրակել ընթրողներից մեկի վրա: Վերջինիս ազգականի և կրակողի միջև կռիվ է սկսվել, որի հետևանքով վերջինս վիրավորվել է: Պատասխան կրակ է բացել տուժածը:
Հարձակվողը, չնայած վնասվածքին, փորձել է փախչել: Տուժածի բարեկամը մեքենայով հասել է նրան, նստեցրել է իր մեքենան և հետ բերել ռեստորան: Նրան մեքենայում թողնելով՝ բարեկամը վերադարձել է սրահ՝ տուժածին օգնելու, որն արդեն մահացած է եղել: Այդ ընթացքում մեքենայում մահացել է նաև կրակողը:
Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ սա պատվերով սպանություն է: Մահացողները ռեստորանի տերը և մարդասպանն են: Ռեստորանի տերը 45-ամյա Սարգիս Պետիկյանն է:









