Հարբած ռուս տղամարդը կրակ է բացել մանկական պոլիկլինիկայի ուղղությամբ
Ռուսաստանի Դաշնության Սվերդլովի շրջանի Կրասնոյարսկ քաղաքի թիվ 2 մանկական հիվանդանոցը ենթարկվել է կրակահերթի: «Վեստի»-ն` վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը, հայտնում է, որ կատարվածի մեջ կասկածվում է քաղաքի 28-ամյա մի բնակիչ:
Ըստ ոստիկանության` հիվանդանոցի հարևան տներից մեկի բնակիչը հարբած վիճակում որոշել է կրակել բուժհաստատության պատուհաններին: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:









