Հայտնաբերվել է «Գոլդեն պալաս» հյուրանոցի դիմացի բարձունքից նետվածի դին

10:47 • 28.05.12

Այսօր գիշերը ժամը 01.14-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների վարչությունը «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկություն է ստացել, որ Երևանի Ազատության պողոտայում` «Գոլդեն պալաս» հյուրանոցի դիմացի բարձունքից՝ մոտ 7-8 մ բարձրությունից մարդ է ցած նետվել, այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:


Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին չի հաջողվել գտնել տուժածին: Դեպքի վայր է մեկնել նաև հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այս մասին տեղյակ է պահվել Ոստիկանության «1-02» ծառայությանը:


Ժամը 01.24-ին փրկարարները ձորակի սելավատարի մեջ հայտնաբերել են 1987թ. ծնված Սարգիս Հակոբյանի դին: Ժամը 03.29-ին փրկարարներին հաջողվել է դիակը դուրս բերել և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: