Շոումեն Իվան Դեմիդովը դարձել է ՌԴ մշակույթի փոխնախարար

12:59 • 28.05.12

Ռուսաստանցի նախկին շոումեն Իվան Դեմիդովը դարձել է Մշակույթի նախարարի տեղակալ, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

 

Սա եղել է այդ երկրի նոր մշակույթի նախարարի՝ Վլադիմիր Մեդինսկու առաջին կադրային որոշումը:

 

Ավելի շատ իր մուգ ակնոցով հայտնի Դեմիդովը նախարարի տեղակալն է՝ կինեմատոգրաֆի հարցերով: ԶԼՄ-ների արձագանքը այս նշանակմանը արտահայտվել է «Հեռուստատեսության աշխատակիցը տնօրինելու է կինոն» և նմանատիպ գլխագրերով:

 

Փոխվել է նաև նույն կառույցի մամուլի քարտուղարը: