Գեղարքունիքում գետից դուրս են բերել տղամարդու դի

12:44 • 28.05.12

Այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 09.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 26-ից Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի անհայտ կորած բնակիչ` 1956 թ. ծնված Օնիկ Բադալյանը, հնարավոր է ջրահեղձվել է Գավառագետի Գավառ-Նորատուս հատվածում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների կայքից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ջրափրկարարները Գավառագետից դուրս են բերել Օ. Բադալյանի դին: