Վրաստանի վարչապետը հունիսին կայցելի Թուրքիա

17:25 • 28.05.12

Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հունիսի 4-6-ը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների: Այս մասին, «Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ, այսօր ասել է Արտաքին գործերի փոխնախարար Նինո Քալանդաձեն:

 

Նրա խոսքով` օրակարգային ծրագիրը դեռ համաձայնեցված չէ, սակայն այցի ընթացքում կանցկացվեն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված միջոցառումներ:


«Վարչապետը կմասնակցի միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին»,- ասել է Քալանդաձեն:

 

Հունիսի 3-10-ը Ստամբուլում կանցկացվի «Թուրքիա-Աշխարհի երկրներ` արտաքին առևտրի կամուրջ» միջազգային ամենամյա գագաթնաժողովը, որի կազմակերպիչն Թուրքիայի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի կոնֆեդերացիան է (TUSKON):