«Ոսկե ծիրան»-ը շնորհավորում է կինոռեժիսոր Լոզնիցային FIPRESCI մրցանակ ստանալու առիթով
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը շնորհավորում է անվանի բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցային Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում իր նոր «Մշուշում» ֆիլմով հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակին արժանանալու կապակցությամբ:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայության հաղորդագրությունից նաև տեղեկանում ենք, որ «Մշուշում» ֆիլմն այս տարի կներկայացվի նաև Երևանում` «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:
Հիշեցնենք, որ Լոզնիցան երկու անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին. 2006թ. ներկայացրել է իր «Շրջապատում» վավերագրականը, իսկ 2010թ. ներկայացնելով իր «Իմ երջանկություն» ֆիլմը` արժանացել է Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի:










