Աղքատության դատապարտված երկիր. Գյունտեր Գրասի նոր պոեմը Հունաստանի մասին
Գերմանացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասը նոր պոեմ է գրել, որտեղ քննադատել է Հունաստանի ֆինանսական ժգնաժամի հարցում եվրոպական երկրների պահվածքը, հաղորդում է Associated Press-ը:
84-ամյա հեղինակի «Եվրոպայի խայտառակությունը» վերնագրով ստեղծագործության մեջ նշվում է. «Հունաստանն արտաքին պարտքի պատճառով համընդհանուր ծաղրի առարկա է դարձել: Առանց Հունաստանի` Եվրոպան անկենդան, անշունչ կդառնա»:
Գրասի նոր պոեմն արդեն քննադատել է Բունդեսթագի` Եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գյունտեր Կրիխբաումը:
«Կարծում ենք` պետք չէ այս ամենին լուրջ վերաբերվել, քանի որ գրողի քննադատություները չեն համապատասխանում իրականությանը: Եվրոգոտու բոլոր անդամ-երկրներն ուժերի ներածին չափով փորձում են օգնել Հունաստանին»,- նշել է նա:
Ավելի վաղ, Գրասը մեկ այլ պոեմ էր գրել, որտեղ լուրջ քննադատության էր ենթարկել Իսրայելի` Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը:










