Հունական լրատվամիջոցները 24-ժամյա գործադուլ են սկսել

11:14 • 28.05.12

Այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել հունական լրատվամիջոցների աշխատակիցները, հյատնում է տեղի լրագրողական արհմիությունների համակարգման կոմիտեն:

 

Առավոտյան ժամը 6-ից դադարեցվել են լրատվական հեռարձակումները հեռուստաալիքներով և ռադիոյով, չեն թարմացվում լրատվական կայքերը: Աշխատանքը դադարեցրել է նաև պետական Աթենքի լրատվական գործակալությունը: Լույս չեն տեսնի թերթերը:

 

Այս կերպ լրագրողները ԶԼՄ-ների ղեկավարներից պահանջում են կոլեկտիվ աշխատանքային համաձայնագրերի ստորագրում, որոնք զգալիորեն ավելի հարմար են աշխատակիցներին, քան անհատական պայմանագրերը:

 

Հունաստանում տնտեսական անկման զոհ են դարձել նաև հայտնի հեռուստաալիքներ, ռադիոկայաններ ու թերթեր: Շուկայում մնալ հաջողած ԶԼՄ-ները լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: