Իռլանդիայում սպորտային մեքենաների մրցարշավի ժամանակ 2 մարդ է զոհվել

10:15 • 28.05.12

Իռլանդիայի Բեյլիբորո քաղաքում անցկացված մարզական մեքենաների մրցարշավի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Մեքենաներից մեկը դուրս է եկել մրցուղուց ու վրաերթի ենթարկել հանդիսականներին: Արդյունքում` 2 մարդ զոհվել է, 7-ը` վնասվածք ստացել, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:

 

Նշվում է, որ զոհերից մեկը եղել է 50-ամյա լուսանկարիչ, իսկ մյուսը` 28-ամյա երկրպագուհի: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 3-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատել: Միջադեպի պատճառները ճշտվում են: