Քրիստոնյաները փորձում են վերականգնել այն լեզուն, որով խոսել է Քրիստոսը

12:12 • 28.05.12

Սուրբ հողի 2 բնակավայրերի` Բեյթ Ջալայի և Ջիշի, բնակիչները որոշել են վերականգնել արամեերեն լեզուն, որով խոսել է Քրիստոսը, գրում էThe Guardian-ը:

 

Թեև 2 գյուղերում էլ մեծամասամբ օգտագործվում է ասորերենը, և արամեերենը գրեթե դուրս է եկել գործածությունից, այնուամենայնիվ աշխարհի տարբեր ծայրերում դեռևս կան համայնքներ, որոնք գործածում են այդ լեզուն:

 

Բեթղեհեմի հարևանությամբ գտնվող Բեյթ Ջալայի տարեց բնակիչները, ովքեր դեռևս խոսում են արամեերենով, փորձում են այն սովորեցնել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Իսկ Ջիշում, միջնակարգ դպրոցի աշակերտներն այսուհետ կսովորեն արամեերենով:

 

«Ես շատ ուրախ եմ, որ կկարողանում շուտով խոսել Հիսուս Քրիստոսի և մեր նախապապերի կողմից օգտագործված լեզվով»,- նշել է դպրոցի 10-ամյա աշակերտուհիներից մեկը:

 

Իսրայելի կրթության նախարարությունն իր հերթին համաձայնել է համապատասխան դրամական միջոցներ տրամադրել` դպրոցներում արամեերենի ուսուցումը խթանելու համար:

 

Մի քանի տարի առաջ արամեերենը կրկին գործածության մեջ մտցնելու հարցը բարձրացվել էր Ջիշի բնակիչների կողմից, սակայն աժանացել մուսուլմանանների դիմադրությանը, ովքեր մտավախություն ունեին, որ այդ ամենն արվում է իրենց երեխաներին քրիստոնեացնելու համար: