Քենիայի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել. 17 վիրավոր
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում որոտացած պայթյունի հետևանքով 17 մարդ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն;
Պայթյունը տեղի է ունեցել Նայրոբիի կենտրոնում տեղակայված առևտրի կենտրոններից մեկում, ինչի հետևանքով փլուզվել է կառույցի տանիքը:
Տեղական հեռուստատեսություններից մեկի հաղորդմամբ` պայթյունի պատճառները ճշտվում են:
Հիշեցնենք, որ 2011թ. սկսած հենց Քենիան զինվորականներ սկսեց ուղարկել Սոմալի, երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում` Նայրոբիում մի քանի ահաբեկչական գործողություններ են իրականացվել:









