Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանության լուրը կեղծ էր

12:20 • 28.05.12

Այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում` Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։ Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

 

Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայության աշխատակիցը և «1-03»-ի դիսպետչերը:

 

Տեղանքի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ստացված ահազանգը չի համապատասխանում իրականությանը: