Հիվանդանոցում մահացել է Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի մասնակից մոտոցիկլետի ուղևորուհին (լուսանկարներ, տեսանյութ)
Քիչ առաջ հիվանդանոցում մահացել է այսօր Երևանի Կոմիտաս պողոտայում ավտովթարի արդյունքում վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլետի ուղևորուհին։
Ինչպես ավելի վաղ Tert.am–ին դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կոմիտաս 61 հասցեի մոտ՝ «Յունիբանկի» դիմաց, իրար էին բախվել «Յամահա» մակնիշի 1349 APA համարանիշի մոտոցիկլետն ու «Նիսան Մաքսիմա» մակնիշի 15 TT 007 համարանիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով մոտոցիկլետը շրջվել էր, իսկ մոտոցիկլետի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներ են ստացել։
Մոտոցիկլետի ուղևորուհին, ինչպես նաև «Նիսան Մաքսիմայի» վարորդն ու ուղևորը տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մոտոցիկլետավորը տեղում մահացել էր։
«Նիսան Մաքսիման» վարել էր 42-ամյա Արմենակ Ավագյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









