Ձերբակալվել է «Լացիո» ֆուտբոլային ակումբի ավագը

11:30 • 28.05.12

Իտալացի քննիչները պայմանավորված ֆուտբոլային խաղերի գործով 19 մարդու են ձերբակալել, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը հավելելով, որ ձերբակալվածների թվում է «Լացիո» ակումբի ավագ 30-ամյա Ստեֆանո Մաուրին, ինչպես նաև «Ջենոա» ակումբի 32-ամյա կիսապաշպան Օմար Միլանետտոն: Հետախուզման մեջ են` «Սերիա Ա»-ի և «Սերիա Բ»-ի մի շարք ակումբների մարզիչներ ու վարչական աշխատողներ:

 

Կրեմոնա քաղաքի դատախազության կողմից հետքննվող Calcioscommesse քրեական գործի շրջանակներում քննիչները փորձում են պարզել Իտալիայի «Սերիա Ա»-ի պայմանավորված խաղերում բուքմեյքերական գրասենյակների մասնակցությունը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլային խողերի առուծախի համար ֆուտբոլ խաղալու արգելք էր դրվել «Ատալանտա» ակումբի կիսապաշտպան Քրիստիանո Դոնիի վրա: