Տիբեթում 2 վանական է ինքնահրկիզվել

09:19 • 28.05.12

Տիբեթի մայրաքաղաք Լհասայի Ջոքհանգ տաճարի դիմաց 2 տիբեթցի վանական ինքնահրկիզվել է, հայտնում է ամերիկյան Radio Free Asia-ն:

 

Ինքնահրկիզումից րոպեներ անց իշխանությունները դեպքի վայրից հեռացրել են այդ տղամարդկանց:

 

2011-ի մարտից ի վեր առնվազն 34 նման դեպք է գրանցվել, որոնց նպատակն է եղել ուշադրություն հրավիրել բուդդիզմի դեմ Չինաստանի սահմանափակումների վրա, ինչպես նաև նպաստել աքսորյալ Դալայ լամայի վերադարձին:

 

Չինաստանի խանությունները ոչ միշտ են հաստատում ինքնահրկիզման դեպքերը: