Թուրքիան դատում է «Մավի Մարմարայի» միջադեպի պատասխանատու Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին
Իսրայելի կողմից թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա սպանված թուրք զինվորների գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 7-րդ դատարան:
Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, Իսրայելի գլխավոր շտաբի պետ Ալուֆ Գաբրիել Աշկենազին, Ծովային ուժերի հրամանատար Էլիեզեր Ալֆրեն Մարոնը, Օդային ուժերի հետախուզության պատասխանատու Ավիշայ Լևին և Իսրայելի հետախուզության ղեկավար Ամոս Յադլինը ներկայացված են որպես մեղադրյալներ:
Որպես տուժող կողմ նշվում են 9 զոհերի և այն 490 մարդկանց անունները, ովքեր այդ պահին եղել են նավում:
«Հրեշաբար, տանջելով սպանելու համար» իսրայելցի պաշտոնյաներից յուրաքանչյուրին պահանջում են ազատազրկել 18.032 տարի ժամկետով: Միջադեպի ընթացքում վիրավորված և կոմայի մեջ հայտնված Սուլեյման Սոյլեմեզի համար նրանցից յուրաքանչյուրին 13-ից 20 տարվա ազատազրկման:









