«Նաբուկկո»-ն կարող է հունիսից չեղյալ համարվել

10:28 • 28.05.12

«Նաբուկկո» նախագիծը, որով նախատեսվում էր Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից գազը հասցնել Եվրոմիության երկրներ, հնարավոր է վերջնականապես չեղյալ հայտարարվի ընթացիկ տարվա հունիսից. տեղեկացնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ գործակալությունը:
 

2002 թ-ից Հունգարիայի և Բուլղարիայի էներգետիկ ընկերությունների առաջ քաշած գաղափարով նախագծի շինարարությունը պետք է մեկնարկեր 2014 թ-ից:
 

Անկախ փորձագետները, սակայն հենց սկզբից կասկածի տակ էին դնում նախագծի տնտեսական արդյունավետությունը:

 

Չնայած դրան` Եվրոպական կառույցները աջակցում էին «Նաբուկկո»-ին, հայտարարելով, որ այն ռազմավարական նշանակություն ունեցի ԵՄ-ի էներգետիկ անվտանգության հարցում:

 

Սակայն հիմա, երբ վերջին շաբաթների ընթացքում նախագծից դուրս եկան մի շարք կարևորկազմակերպություններ` ներառյալ բրիտանական BP-ն, գործարար շրջանակները նշում են, որ ԵՄ-ն ստիպված է վերանայել իր տեսակետը և համաձայնվել այն փակելու հետ:
 

Փորձագետների խոսքերով` «Նաբուկկո»-ի տապալումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ գազի համաշխարհային շուկայում էական փոփոխություններ են տեղի ունեցել :