6 պակիստանցի մահապատժի է դատապարտվել հարսանիքի ընթացքում երգելու և պարելու համար

15:57 • 28.05.12

Պակիստանում 4 տղամարդ և 2 կին մահապատժի են դատապարտվել` Կոհիստան նահանգի Գադա գյուղում անցկացված հարսանյաց արարողության ժամանակ երգելու և իրար պարելու համար, գրում է «Ֆրանս Պրես»-ը:

 

Տեղի հոգևորականները, տեսնելով մի ձայանգրություն, որտեղ երևում է, թե ինչպես են կանայք պարում տղամարդկանց հետ, որոշում են կայացրել մահապատժի ենթարկել իսլամի օրենքները խախտած անձանց:

 

Նրանց որոշման համաձայն` սկզբում պետք է սպանվեին տղամարդիկ, ապա կանայք, սակայն տղամարդիկ փախուստի են դիմել, ինչի շնորհիվ կանանց դեռևս վտանգ չի սպառնում:

 

Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի հաղորդած տվյալների համաձայն` անցած տարվա ընթացքում երկրում 943 կանայք և աղջիկներ են սպանվել ընտանիքի պատիվն անարգելու մեղադրանքով: Վիճակագրական տվյալները փաստում են, որ Պակիստանում կանանց զգալի մասը ենթարկվում է ընտանեկան բռնությունների և «ցածրակարգ» քաղաքացի համարվում: