Չինաստանում թափառական շունը հեծանվորդների հետ վազել է 1700կմ (տեսանյութ)
Չինաստանի Սիչուան մարզի Յաժանգ քաղաքում մեկնարկած հեծանվավազքի ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Փողոցային մի շուն մոտ 1700կմ վազել է հեծանվորդների ետևից, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
22-ամյա հեծանվորդ Ժան Հենգը նկատել է փոքրիկ շանը, որը հետապնդել է նրան: Հենգը կարծել է թե շունը խաղում է, սակայն անցնելով մի քանի կմ կասկածել է, որ կենդանին իսկապես ընտելացել է հեծանվորդներին ու նրանցից «հեռանալու» ցանկություն չունի:
20 օր տևած հեծանվավազքի ժամանակ Հենգն ընկերացել է չորքոտանի բարեկամի հետ ու նույնիսկ նրա պատվին համացանցում հատուկ էջ է բացել, որը մի քանի օրում ավելի քան 44 հազ այցելու է ունեցել:
«Պահ էր լինում, որ մենք ընթանում էինք 70կմ/ժ արագությամբ, սակայն շունը միշտ մեզ հետ էր, ճիշտ է, նա երբեմն հետ էր ընկնում, բայց վերջիվերջո գտնում էր մեզ»,- ասել է Հենգը:









