Իսպանացի ռեժիսորը կարող է ազատազրկման ենթարկվել 1978թ.-ին նկարահնած ֆիլմի համար
Իսպանացի ռեժիսոր Խավիեր Կրահե ազատազրկում է սպառնում 1978թ.-ին նկարահանված ֆիլմի պատճառով, գրում էThe Independent-ը:
Կաթոլիկ լեգալ ասոցիացիան դատական հայց է ներկայացրել արվեստագետի դեմ` նրան մեղադրելով «կրոնական զգացմունքները վիրավորելու մեջ»:
Պատճառն այն է, որ նրա` մոտ 1 րոպե տևողությամբ ֆիլմում պատմվում է այն մասին, թե ինչպես կարելի է եփել խաչված Քրիստոսին` օգտագործելով խոհարարական հմտությունները: Ֆիլմում` Քրիստոսին զգուշությամբ հանում են խաչից, պատում կարագով և, համեմելով տարբեր համեմունքներով ու կանաչիներով, և դնում ջեռոցը: Այնուհետև առանց որևէ մեկի միջամտության, ջեռոցի դուռը բացվում է և այնտեղից դուրս է գալիս «պատրաստի» Քրիստոսը:
Նախկինում արվեստագետի դեմ ևս 2 դատական հայց է ներկայացվել, որոնք սակայն շարունակություն չեն ունեցել: Արվեստագետն անհեթեթ է համարում 34 տարի առաջ նկարահանված ֆիլմի հետ կապված դատավարությունը:










