Ռոստովում 10-ամյա աղջիկը մահացու վրաերթի է ենթարկել իր 2-ամյա քրոջը
Ռուսաստանի Ռոստովի շրջանում երկամյա աղջնակին մահացու վրաերթի է ենթարկել իր 10-ամյա քույրը, հաղորդում է newsru.com-ը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Զվերևո քաղաքում կիրակի երեկոյան:
Տեղի բնակիչներից մեկը որոշել է իր 10-ամյա թոռնուհուն մեքենա վարել սովորեցնել: Տղամարդը երեխային նստեցրել է «ՎԱԶ 21103»-ը և բացատրել, թե ինչպես պետք է ավտոտնակից հետընթացով դուրս գալ:
Աղջիկը, լսելով պապիկի դասընթացը, չափից շատ է սեղմել գազի ոտնակը և մեքենան կտրուկ հետընթաց է արել այն պահին, երբ մեքենայի հետևով վազել է նրա փոքր քույրը: Երեխան մնացել է մեքենայի անիվների տակ:
Երկամյա փոքրիկը արագ հիվանդանոց է տեղափոխվել, բժիշկները հնարավոր ամեն բան արել են, բայց կես ժամ անց հիվանդանոցում փոքրիկը մահացել է:
Տվյալ փոստի շուրջ ՌԴ ոստիկանությունը հետաքննություն է կատարում:









