Անկախության տոնը պետք է նշել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ մայիսի 28-ին. Սերգեյ Շաքարյանց

14:53 • 28.05.12

Հայաստանի անկախության տոնը պետք է նշել ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ մայիսի 28-ին, քանի որ այն հայոց պետականության վերականգնման, վերստեղծման օրն է։ Այս կարծիքն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ միաժամանակ նշելով, որ սեպտեմբերի 21-ը նույնպես արդարացված է իր նշանակությամբ՝ որպես հայոց ժամանակակից պատմության կարևոր օրերից մեկը, բայց այն վերստեղծման օր չէ. այսօր ասուլիսի ժամանակ ասաց :


«Սեպտեմբերի 21-ը անկախության օր հռչակելը մի խմբի ցանկությունն էր` իրենց դերը պատմության մեջ մեծացնելու համար: Այնինչ, 1918 թվականի իրադարձություններն են ամրապնդել մեր ազգի իրավունքը մի տարածքի վրա և դա ձեռք է բերվել շատ դաժան պատերազմի արդյունքում, երբ լուծվում էր ազգի գոյատևման հարցը»,- ասաց բանախոսը:


Վերջինս կարծում է, որ տոների նշանակության խնդրին պետք է անդրադառնալ և վերականգնել արդարությունը:

 

 

«Դա ոչ միայն պատմական հաղթանակ էր, այլ մենք Ապարանում, Սարդարապատում, Ղարաքիլիսայում հոգեբանական և բարոյական հաղթանակ ենք տարել: 1918 թվականին գտնվեցին մարդիկ, ովքեր կարողացան ոտքի հանել ժողովրդին և այդ մարտից հաղթող դուրս գալ, ստիպել թուրքերին ընդունել պարտությունը: Դրանից վեր կա՞ այլ հաղթանակ»,-նկատեց Շաքարյանցը:
նա:


1918թվականի ձեռքբերումները, ըստ նրա, շատ ավելի ծանրակշիռ էին.«Քանի որ ազգը հավատում էր, որ համատեղ ուժերով կարելի է օսմանին ջարդել: Իսկ օսմաններին մենք պետք է ջարդենք»:


«Մենք պարտավոր ենք միշտ հաղթել օսմաններին, սկզբում՝ հոգով, սակայն դա այսօր չկա մեծամասնության (գիտակցության –Tert.am) մեջ»,- նշեց քաղաքագետը:

 

 

Առաջին հանրապետության կարճատև գոյատևման հարցում, քաղաքագետի խոսքով, հայերը և՛ մեղք ունեին, և՛ չունեին:

 

 

«Հայ ժողովուրդը մեղավոր չէ, որ այն ժամանակ որոշակի շրջանակներ բաժանում էին ռուսաստանյան կայսրության տարածքը: Պատմությունը ցույց է տալիս, որ մեծերի մրցակցությունը փոքր ժողովուրդների համար լի են անակնկալներով»:


Սակայն նման պարագաներում, ըստ քաղաքագետի, պետք է լինել ուժեղ և պետք չէ ապավինել օտարերկրյա ուժերին, այլ միայն սեփական ուժերին: