Քանզասի նահանգապետն արգելել է շարիաթը

12:29 • 28.05.12

Ամերիկյան Քանզաս նահանգի ղեկավար Սեմ Բրաունբեքը ստորագրել է օրինագիծ, որն արգելում է պետական գերատեսչություններին ու նահանգային դատարաններին որոշումներ ընդունել օտարերկրյա օրենսգրքերի հիման վրա, հայտնում է Associated Press-ը:

 

Մինչ ստորագրումը, օրինագիծն արժանացել է նահանգային օրենսդիրների հավանությանը:

 

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն` այս օրենքով առաջին հերթին կարգելվի դատարաններում շարիաթի նորմերի կիրառումը, չնայած փաստաթղթում այդ մասին առանձին չի հիշատակվում: Օրենքում նշվում է, որ պետական գերատեսչությունների ու դատարանների որոշումները չեն կարող հիմնված լինել օտարերկրա օրենսդրական նորմերի հիման վրա, եթե այդ նորմերը կողմերին չեն երաշխավորում այն իրավունքները, որոնք երաշխավորում են ԱՄՆ-ի և նահանգի սահմանադրությունները:

 

Հրամանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: