Մայամիում ոստիկանը մարդակերի է գնդակահարել փողոցում իր զոհին խժռելիս (տեսանյութ, լուսանկարներ)

11:06 • 28.05.12

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում ոստիկանը գնդակահարել է մի մերկ մարդու, որը ծամելիս է եղել մեկ այլ մարդու դեմքը, գրում են ամերիկյան լրատվամիջոցները: Ընդ որում, երկու սարսափելի դրվագներն էլ որսացել են Մայամի փողոցային տեսահսկման խցիկները:

 

Ոստիկանը մարդակերին կրակել է այն հույսով, որ նա կդադարի խժռել զոհին, սակայն ապարդյուն, ինչը ստիպել է իրավապահին 12 անգամ կրակել նրան:

 

Մարդակերն ու նրա զոհը մերկ են եղել փողոցում: Այժմ զոհն իր կյանքի համար է պայքարում մոտակա հիվանդանոցում:

 

Ըստ նախնական ըեղեկությունների՝ զոհը անօթևան է, իսկ հարձակվողը գտնվել է «կոկայինի հոգեգարության» վիճակում:
 </p>