Սիդնեյի Օպերայի տունը ցնցվել և ցնցել է (տեսանյութ)

17:20 • 28.05.12

Սիդնեյում մեկնարկել և իր բուռն ընթացքի մեջ է Vivid Sydney ամենամյա կրեատիվ փառատոնը, որը տևելու է մինչև հունիսի 11-ը:

 

Այս ընթացքում քաղաքով 50 լուսային ինստալյացիաներ են իրականացվել, որոնցից ամենատպավորիչը Սիդնեյի այցեքարտ հանդիսացող Օպերայի տան նոր լուսային ձևավորումն է:

 

Ձևավորումն ունի «Առագաստների անկումը» խորագիրը, իրականացրել է գերմանական UrbanScreen դիզայն ստուդիոն:

 

Vivid Sydney-ը հարավային կիսագնդի խոշորագույն նմանատիպ փառատոնն է, որի ընթացքում քաղաքը լցվում է երաժշտությամբ ու լույսով, անց է կացվում 4-րդ անգամ: