Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը մահացած է հայտնաբերվել

11:19 • 28.05.12

Երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, հանրահայտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 45-ամյա Ջոնի Տապիան մահացած է հայտնաբերվել Ալբուքերքի իր տանը, հայտնում է Նյու Մեքսիկոյի նահանգային ոստիկանությունը:

 

Մահվան պատճառները դեռ անհայտ են:

 

Իր կարիերայի ընթացքում, ամերիկացի բռնցքամարտիկը 5 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին` մինչև 53.53 կգ, 55.22 և 57.15 կգ քաշային կարգերում (1994- 2002թթ.): Վերջին անգամ նա ռինգ է դուրս եկել նախորդ տարվա հունիսին` հաղթելով Մաուրիսիո Պաստրանուին:

 

Իր ողջ կարիերայի ընթացքում բռնցքամարտիկը գրանցել է 59 հաղթանակ, 5 պարտություն, 2 ոչ ոքի: