«Օպելն» ու «ՎԱԶ 21 112»–ը բախվել են իրար, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

18:32 • 28.05.12

Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.30-ի սահմաններում Փափազյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածի թիվ 30 էլեկտրական սյան դիմաց իրար են բախվել 42–ամյա Արթուր Թուլխանյանի վարած «Օպել» մակնիշի 31 ՏՕ 361 համարանիշի և «Մետաքս» տաքսի ծառայության վարորդ 25-ամյա Վոլոդյա Մինասյանի վարած «ՎԱԶ 21 112» մակնիշի Լ 0350 համարանիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով «ՎԱԶ 21 112»-ի վարորդն ու նրա ուղևոր 25-ամյա Ջեյն Պետրոսյանը և «Օպելի» ուղևորներ 38-ամյա Կարինե Հակոբյանը, 17–ամյա Էլեն Հովհաննիսյանը, 14-ամյա Սամվել Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ Էլեն և Սամվել Հովհաննիսյանները քույր ու եղբայր են և սովորում են Պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական պարի բաժնում։

 

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ՝ Աշոտ Ասատուրյանը։

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի