ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայում ծանր տեխնիկայի կիրառումը

08:53 • 28.05.12

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայի Հուլա գյուղում բնակիչների զանգվածային սպանությունները:
 

«Հուլայում սպանվել են տասնյակ տղամարդիկ, կանայք և երեխաներ, վիրավորվել են հարյուրավորները: Հոմս քաղաքի մոտակայքում գտնվող Հուլա գյուղի բնակելի թաղամասերի վրա հարձակումն իրականացվել է նաև ծանր տեխնիկայով և տանկերով»,- ասված հայտարարության մեջ:
 

ՄԱԿ-ի ԱԽ-ը ընդգծել է, որ բնակչության նկատմամբ նման ուժի կիրառումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և Սիրիայի իշխանությունները խախտել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում ստանձնած պարտականությունները` հրադադարի հաստատման վերաբերյալ:

 

Հուլայի դեպքերի արդյունքում զոհվել էր 108, վնասվածք ստացել 300 մարդ: Զոհվածներից առնվազն 49-ը երեխաներ էին:
Սիրիայի կառավարությունը, սակայն, հերքում է իրեն ուղղված մեղադրանքները, տեղի ունեցածի համար մեղադրելով զինյալ ընդդիմությանը: