Աբխազիայում սրճարանում պաշտոնյաների են գնդակահարել
Աբխազիայի Գալի քաղաքի սրճարաններից մեկի վրա զինված հարձակում է կատարվել: Կա 3 զոհ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով չճանաչված հանրապետության գլխավոր դատախազության հայտարարությանը:
Կեսօրին մոտ 2 անհայտ անձ՝ դիմակավորված, ներխուժել էն Золушка սրճարան և «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներից անկանոն կրակ բացել հաճախորդների վրա:
Հարձակման զոհ են դարձել պաշտոնյաներ՝ ՆԳՆ Ճանապարհապարեկային ծառայության աշխատակից Լեոնիդ Կվիցինիան, ՆԳՆ քրեական հետախուզության օպեր-լիազոր Դևի Բուավան, և Նաբակիա գյուղի մի բնակիչ:
Հարձակումից հետո հանցագործներն անհայտ ուղությամբ հեռացել են կապույտ գույնի Волга-ով:









